ԱՆ-148 ինքնաթիռի կործանման պատճառ դարձած խնդիրը նկատվել է նաև SSJ100 ինքնաթիռների թռիչքներում. Ռոսավիացիա

  • Հասարակություն - 14 Փետրվարի 2018, 11:07
Ռոսավիացիան հայտնում է, որ Sukhoi Superjet 100 ինքնաթիռները նույն խնդիրն ունեն, որը հանգեցրել է Մոսկվայի մոտ Ան-148 ուղևորատար ինքնաթիռի կործանմանը: Այս մասին հայտնում է Կոմերսանտը:

Ռոսավիացիան ավիաընկերությունների խնդրում է ուշադրություն դարձնել տարածված խնդրի՝ արագության ցուցիչի խափանումների վրա: Ռոսավիացիան, սակայն, չի շտապում միջոցներ կիրառել ինքնաթիռների դեմ, քանի որ խնդրի պատճառն օդանավակայանների վատ աշխատանքն է, երբ արագություն հավաքելիս կամ բարձրություն հավաքելու ժամանակ ինքնաթիռի ցուցիչները սառցակալում են տեղումներից հետո ինքնաթիռի իրանում հայտնված ջրի պատճառով:

Միջպետական ավիացիոն հանձնաժողովը հայտնել է, որ Մոսկվայից Օրսկ թռչող Ան-148-ի կործանման պատճառը ճնշման ընդունիչների սառցակալումն է, որը խեղաթյուրել է օդանավի արագության ցուցանիշները և բարձրության կորստի պատճառ դարձել: Ավիաաղետից հետևանքով 71 մարդ է զոհվել: 

Ամենաընթերցվածը