Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

  • Հասարակություն - 13 Փետրվարի 2018, 00:57
Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող Airbus A321-ը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել, հաղորդում է RenTV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Օդաչուները հաղորդել են վառելիքի պակասի  մասին, դրա համար դիսպետչերները ինքնաթիռի վայրէջքի համար արտահերթ մուտք են ապահովել: Ըստ հեռուստաալիքի՝ ուղեւորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:

Ամենաընթերցվածը