Ան-148 վթարի հայ զոհերի թիվը հասավ երկուսի

  • Հասարակություն - 11 Փետրվարի 2018, 21:31

Մոսկվայի մարզում փետրվարի 11-ի ցերեկը կործանված Ան-148 մարդատար օդանավի հայ զոհերը երկուսն են։ «Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զոհվել է ինքնաթիռի երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանը։ ural56.ru-ն հրապարակել է զոհված ուղևորների ցուցակը, որտեղ նշված է նաև Սևոյան Վարսիկը։

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Ինչպես հաղորդել է «Արմենպրես»-ը, արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։

ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում և այնտեղ փրկարարներ է ուղարկել։ Բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 8-800-775-17-17 հեռախոսահամարով։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի մոտ Ան-148 օդանավի կործանման դեպքով, հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ  Սվետլանա Պետրենկոն։

Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։

Մեկ այլ աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռի վթարից հետո կենդանի մնացածներ չկան։

«Lenta.ru»-ի աղբյուրի խոսքով՝ օդանավի անկման վայրից ոչ հեռու գտնվել են այլ օդային ապարատի բեկորներ։ Մեկ այլ աղբյուր չի բացառել, որ դա ուղղաթիռ է, որին օդում կարող էր բախվել  Ան-148-ը։

Ամենաընթերցվածը