Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում 71 մարդ է եղել

  • Հասարակություն - 11 Փետրվարի 2018, 17:09

Մոսկվայի մարզում այսօր Ан-148 ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել: «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրացած Ան-148 օդանավը կործանվել է Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում: Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռում եղել է 71 մարդ՝ անձնակազմի 6 անդամ եւ 65 ուղեւոր: Նրանք բոլորը զոհվել են: Անձնակազմի հրամանատարը Սերգեյ Գամբորյանն էր՝ երկրորդ օդաչուն: Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։

Ամենաընթերցվածը