Ֆեյսբուքի ժապավենի փոփոխության պատճառով Ցուկերբերգը կորցրել է 3 մլրդ ԱՄՆ դոլար

  • Հասարակություն - 13 Հունվարի 2018, 16:19

Ֆեյսբուք սոցիալական ցանցի արժեթղթերը 4,5 տոկոսով արժեզրկվել են այն բանից հետո, երբ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է լրատվական ժապավենում ակնկալվող փոփոխությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են Nasdaq-ի տվյալները:

Ցուկերբերգին են պատկանում ընկերության բաժնետոմսերի 14 տոկոսը, որոնց գինը նվազել է 3,2 մլրդ ԱՄՆ դոլարով՝ հասնելով 74 մլրդ-ի:

Ավելի վաղ Ֆեյսբուքի ղեկավարը հայտնել էր, որ նախատեսվող փոփոխություններն ուղղված են լինելու միջանձնային շփումների ամրապնդմանը և հանրային օգտատերերի կողմից հրապարակվող նյութերի ծավալի նվազեցմանը: Նրա խոսքով՝ ժապավենում նվազելու են ընկերությունների, բրենդների և լրատվամիջոցների հրապարակումները:

Ամենաընթերցվածը