Ցուցահանդեսներ՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի 2800-ամյակի առիթով

  • Հասարակություն - 12 Հունվարի 2018, 18:52

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 2018-ի կարևոր երկու հոբելյաններին՝ Առաջին Հանրապետության 100-ամյա տարելիցին և Երևանի 2800-ամյակին կարձագանքի հետաքրքիր նախաձեռնություններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Մասնավորաբար, մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյա տարելիցի առիթով թանգարանը նախատեսում է կազմակերպել Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ի նշանավորումն այս կարևոր տարելիցի կտպագրվի նաև «Հարյուրամյա մայրաքաղաք» խորագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմ:

Բավական ուշագրավ՝ «Երևանի գլխավոր ճարտարապետները» խորագրով ցուցահանդես էլ նախատեսվում է կազմակերպել մայրաքաղաք Երևանի 2800-ամյակի առիթով»:

Ամենաընթերցվածը