Հայաստանի ՔԿ հիմնարկներում հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ

  • Հասարակություն - 12 Հունվարի 2018, 14:15

Քրեակատարողական հիմնարկներում 2017 թվականի ընթացքում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ. - 779) կալանավորված անձինք և դատապարտյալներ: Կատարվել է 133.192 (2016թ. – 91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ. – 11.762) լաբորատոր, 5315 (2016թ. – 5.241) ֆլյուորոգրաֆիկ և 7.836 (2016թ. – 6.972) ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ. – 1.232) անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:

Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 677 (2016թ. - 488) դատապարտյալներ և կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության և բուժման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 462 (2016թ. - 455) անձ, որոնցից 51-ը (2016թ. - 99) վիրահատվել է:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ:

Ամենաընթերցվածը