ԵՄ-ն պլանավորում է մեկ մլրդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում

  • Հասարակություն - 11 Հունվարի 2018, 16:25
Եվրամիությունը պլանավորում է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում: Հունվարի 11-ին այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համաշխարհային դասի եվրոպական գերհամակարգիչների ստեղծման բնագավառում համատեղ ներդրման պլան: Դրանք անհրաժեշտ են մեծ քանակությամբ տվյալների մշակման համար, ինչպես նաեւ հասարակությանն օգուտ կբերեն շատ բնագավառներում՝ սկսած առողջապահությունից եւ Էներգիայի վերականգնվող աղբյուրներից մինչեւ կիբեռանվտանգություն»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը մտադիր է նախագծում ներդնել 468 հազար եվրո: Եվս մոտավորապես նույնքան, ինչպես սպասվում է, կներդնեն Եվրամիության անդամ երկրները: «Ամբողջությամբ վերցված՝ մինչեւ 2020 թվականը կներդրվի պետական ֆինանսավորման շուրջ 1 միլիարդ եվրո, բացի դրանից, կկատարվեն մասնավոր ներդրումներ»,- նշում է ԵՀ-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը