Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

  • Հասարակություն - 10 Հունվարի 2018, 17:42
Ըստ որոշ տեսաբանների՝ հայ եկեղեցին պատմական քայլ է կատարել. «Արեւելքի»  տեղեկություններով,  Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում  հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին:

Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:

Թեհրանի  հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Ամենաընթերցվածը