Ճապոնիայում 1,2 մլն պատանիներ ու աղջիկներ նշել են Չափահասության օրը

  • Հասարակություն - 10 Հունվարի 2018, 13:07

Ճապոնիայում նշել են պետական տոներից մեկը՝ Չափահասության օրը: Այն նվիրված Է այն պատանիներին ու աղջիկներին, որոնց 20 տարին լրացել Է վերջին մեկ տարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի, Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարության տվյալներով, երկրում նոր չափահասների աճի մակարդակը տարվա ընթացքում չի փոխվել եւ կազմել Է 1,23 մլն մարդ:

Ճապոնացիների մեծամասնությունը տոնը նշում Է ձմեռային վառ կիմոնոներով՝ երկար, գրեթե մինչեւ գետին հասնող թեւքերով: Հագուստը զարդարում են շքեղ հանգույցով կապված «օբի» գոտին եւ խավոտ դնովի մորթե օձիքը: Ոտքերին լաքապատ հողաթափեր են («ձորի»), ձեռքներին՝ պստլիկ պայուսակ:

Ճապոնիայում Չափահասության տարիքը՝ 20 տարեկանը, սահմանվել Է 1876 թվականին: Այդ կապակցությամբ պետական տոնը մտցվել Է 1948 թվականին: Չափահասության տարիքի հասնելու կապակցությամբ տարբեր արարողություններ անցկացնելու ավանդույթները երկրում գոյություն ունեն վաղ միջնադարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը