Տիեզերքում 9 սմ-ով երկարած տիեզերագնացը վախենում է, որ չի տեղավորվի Երկիր վերադարձող տիեզերանավում

  • Հասարակություն - 10 Հունվարի 2018, 00:15
Ճապոնացի տիեզերագնաց Նորիշիգե Կանաին, ում հասակը Միջազգային տիեզերակայանում անցկացրած 3 շաբաթվա ընթացքում ավելացել է 9 սանտիմետրով, վախենում է, որ Երկիր վերադառնալիս խնդիրներ կունենա: Այս մասին հայտնում է BBC-ն:

Կանաին սոցցանցերում գրել է, որ կասկածում է արդյոք հունիսին հետ վերադառնալիս կտեղավորվի ռուսական Սոյուզ տիեզերանավում:

Տիեզերագնացների հասակը տիեզերքում աճում է միջինը 2-5 սանտիմետրով: Պատճառը ձգողականության բացակայությունն է, որը թույլ է տալիս ողնաշարին ընդարձակվել:

Երկիր վերադառնալիս տիեզերագնացները վերականգնում են իրենց նախկին հասակը: 

Ամենաընթերցվածը