23 տարի անց

  • Հասարակություն - 07 Դեկտեմբերի 2017, 11:31
Անկախացումից անցել է քառորդ դար, և իշխանությունը վերարտադրվում է տարբեր ձևերով ու մեթոդներով: Ընտանիքի անդամներին իշխանության բերելը նոր մոտեցում է և ինչ-որ տեղ ժողովրդավարության բնութագրիչ և հայտանիշ չէ:

Այսօր բարձրագույն իշխանությունում գտնվողներից շատերը դեռ 90-ականների սկզբներին եղել են իշխանության տարբեր հարթակներում և օթյակներում: Իշխանությունը հնարավորինս անում է ամեն ինչ, որպեսզի տարբեր բլոկներում, միություններում տեղավորվելով ապահովի իր վերարտադրությունը:

Մի դեպքում այն մեկնաբանվում և ներկայացվում է իբրև անվտանգության ապահովման խնդիր, մեկ այլ պարագայում` տնտեսական շահ, հաճախ բարձրաձայնվում է իբրև դարավոր բարեկամություն և վերջապես ասվում է, որ մենք Եվրոպական արժեքային համակարգի կրողներ ենք:

ԵՏՄ-ի անդամ-պետություններում վերարտադրվում են բոլորը: Գուցե հենց այդ առաջնահերթ նպատակի համար են մերոնք գնացել այնտեղ, իսկ Եվրոպա գնում են զվարճանքի համար…:

Ասում են, 2040թ-ից հետո Հայաստանի Հանրապետությունում լինելու է բարեկեցիկ կյանք շատերի համար:

Եթե վերարտադրությունը կանխվի կամ դադարեցվի, 23 տարի անց այսօրվա իշխանությունում գտնվողները կարող են դառնալ կենսաթոշակառու ընդդիմադիրներ, եթե մնան հայրենիքում:

Գառնիկ Վաղարշակյան

Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Ամենաընթերցվածը