Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետներ նշված հասցեում չեն եղել

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 18:00
«Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում:

Քանի որ հրապարակման մեջ նշված չէր, թե որ հասցեում գտնվող իրացման կետից է ձեռք բերվել նշված կոնֆետը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կապ է հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն և այցելել Երևանի Մառի 13/3 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Սամվել Ղարիբյանի խանութ: Այնտեղ իրացվել են հիմնականում տեղական արտադրության կոնֆետներ, ադրբեջանական կոնֆետ չի եղել: Հարակից տարածքի վաճառակետերում նույնպես որևէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել: Հավելենք նաև, որ ՍԱՊԾ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում ադրբեջանական սննդամթերք չի ներմուծվում հանրապետություն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սպառողներին խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել նախ Ծառայության «Թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել և ապահովել ահազանգի հասցեականությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Ամենաընթերցվածը