Ընտանեկան բռնության դեմ օրենքը մեր ավանդական ընտանիքներին վնաս չի բերելու. Ալիկ Սարգսյան

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 16:48
«Ես չգիտեմ, թե որ վիճակագրական ծառայությունը կամ որ սոցիոլոգիական հարցումների արդյունքում են ընտանեկան բռնության այդ թվերն ստացել, խիստ կասկածում եմ դրանում»,- այսօր Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Նա ասաց, որ օրենքի նախագծում չկա որևէ դրույթ, որի մասին մեր օրենքներում՝ քրեական կամ քաղաքացիական, նշված չէ և դրանց դեմ պայքարի ուղղությամբ հոդվածներ չունենք:  Այնպես որ, գործող օրենքներով էլ կարելի էր այդ դեպքերին անդրադառնալ:

Այդուհանդերձ, նա ասաց, որ կողմ է նախագծին:

«Առանձնապես մի մտահոգվեք, վտանգ չկա, օրենքը մեր ավանդական ընտանիքներին վնաս չի բերելու: Ինչ վերաբերում է այդ կացարաններին, էլի մի մտահոգվեք, նախկինում էլ մենք չունեինք կացարաններ, բայց նույն ոստիկանները ստիպված են եղել օրերով հարբեցողներին իրենց մոտ պահեն, մինչև լրջանան ուղարկեն տուն: Այս դեպքում պետությունը լրացուցիչ պարտավորություն է  վերցնում՝ այդ վիճակում հայտնված մարդկանց պաշտպանելու»,- պատգամավորներին հանգստացրեց Ալիկ Սարգսյանը:

Ամենաընթերցվածը