Մեր ազգային ավանդույթները հայրն ու մա՞յրն են, ովքեր որոշում են, թե տղան ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն. Փաշինյան

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 16:45
«Եթե չեք ուզում, որ ձեր ընտանիքի գործերին որևէ մեկը միջամտի, ուրեմն մի արեք այնպիսի բան, որը կլինի ձեր բարեկամների ու հարևանների քննարկման թեման»,- Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հարցադրում արեց՝ եթե ընտանիքի անդամը սպանում է ընտանիքի անդամին, պետությունը կամ հանրությունը միջամտելու իրավունք ունի՞, թե ոչ: Եթե ընտանիքի անդամն ընտանիքի անդամին հասցնում է վերակենդանացման բաժանմունք, այդ դեպքում պետությունն ու հանրությունն ունե՞ն միջամտելու իրավունք, իհարկե, ունեն: «Իսկ եթե ընտանիքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեծ հավանականությամբ բելելու են կամ սպանության, կամ էլ հասցնելու են վերակենդանացման բաժանմունք, այս դեպքում մենք անելիք ունե՞նք, թե չունենք: Այս դեպքում շատերը ասում են՝ մեր ազգային ավանդույթներն ու արժեքները: Ժողովուրդ ջան, մեր ազգային ավանդույթները որո՞նք են, եկեք մի հատ ձևակերպենք: Մեր ազգային ավանդույթները հայրն ու մայրն են, ովքեր որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն, ու ինչ դիրքո՞վ: Դուք գիտե՞ք, որ նման դեպքեր կան Հայաստանում: Կամ չկայացած մեկը ստիպում է, որ իր ընտանիքի անդամներն իր անլվա ոտքերը պաչեն»,- նշեց Փաշինյանը:

Նա նշեց, որ անձամբ է տեսել բռնության դեպքեր:

«Մի տարի առաջ անձամբ Վստրեչի կամրջով անցնում եմ, տեսնում եմ մի երիտասարդ տղամարդ զխկում ա մի երիտասարդ կնոջ: Իջել ասում եմ՝ էս ի՞նչ ես անում, ասում ա՝ կնիկս ա: Այսինքն՝ որ կինիկ ա իրան կարելի ա զխկել Վստրեչի կամրջի վրա»,- նշեց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մենք 700 տարի պետականություն չենք ունեցել, և երբ ասում ենք՝ ազգային ավանդույթներ, պետք է հաշվի առնենք, որ մեր ատ ավանդույթներ ձևավորվել են գերված ժողորդի պայմաններին համապատասխան:

Ամենաընթերցվածը