Վեցամյա Անաստասյան ճանաչվել Է մոլորակի ամենագեղեցիկ աղջիկը

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 13:38

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ Է ճանաչվել վեցամյա ռուսաստանցի Անաստասյա Կնյազեւան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Mail բրիտանական հրատարակությունը: Աղջիկը եկել Է փոխարինելու 16-ամյա ֆրանսուհի Տիլան Բլոնդոյին, որն այդ տիտղոսն ստացել Էր նույն տարիքում:

Կնյազեւան արդեն երկրպագուների լեգիոն Է հավաքել ամբողջ աշխարհում, որոնք հիացած են նրա՝ տիկնիկի արտաքինով եւ երկնագույն պայծառ աչքերով: Instagram-ի նոր աստղն արդեն 500 հազարից ավելի բաժանորդներ ունի:

Մինչ այժմ Նաստյան արդեն մասնակցել Է տասնյակ ֆոտոսեսիաների, ինչպես նաեւ պարտավորագիր Է կնքել President Kids Management մոդելային գործակալության հետ: 2016 թվականի հոկտեմբերին նա դարձել Է Mischka Aok բրենդի Little Miss Aoki հավաքածուի դեմքը:

Բացի այդ, նրան հրավիրել են մասնակցելու Amoreco-ի եւ Kisabiano-ի գովազդային արշավներին:

Ամենաընթերցվածը