Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել կայծակի հարվածի պատճառով

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 11:01
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կայծակի հարվածի հետևանքով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ինքնաթիռը Սոմալի ուղևորվելու նպատակով օդ է բարձրացել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից, սակայն կարճ ժամանակ անց կայծակը հարվածել է ինքնաթիռին: Օդաչուն որոշում է կայացրել իջեցնել ինքնաթիռը:

Զննում անցնելուց հետո՝ ժամեր անց ինքնաթիռը ուղևորվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշու:

Ամենաընթերցվածը