Տեղի կունենա Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը

  • Հասարակություն - 05 Դեկտեմբերի 2017, 17:03
Վերահրատարակվել է ետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը:

«Նոյյան Տապան» գրախանութը սիրով և ուրախությամբ հրավիրում է բոլորին մասնակցելու գրքի շնորհանդեսին, որ տեղին կունենա մեծ գրողի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 8-ին ժամը 15:00-ին:  Ծրագրում նախատեսվում է լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի արցախյան շարքի ցուցադրություն, Լևոն Խեչոյանին նվիրված ֆիլմի ցուցադրություն, ընթերցումներ, հյուրասիրություն և այլն:

Շնորհանդեսի օրը Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը կվաճառվի կես գնով՝ 3000դր.:

Ամենաընթերցվածը