Ընտրվել Է տարվա մոդելը

  • Հասարակություն - 05 Դեկտեմբերի 2017, 16:58

Լոնդոնում Fashion Awards մրցանակներ են հանձնել բրիտանացի եւ օտարերկրացի լավագույն մոդելագործներին ու մոդելներին: Տարվա մոդել տիտղոսին արժանացել Է Ադվա Աբոան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph-ը:

Նրա հիմնական մրցակցուհին 16-ամյա Քայա Հերբերն Էր: «Տարվա դիզայներ» մրցանակին արժանացել Է Ռաֆ Սիմոնսը, իսկ Դոնաթելա Վերսաչեն ճանաչվել Է նորաձեւության տիպար:

Ադվա Աբոան բրիտանացի մոդել Է, ֆեմինիստուհի եւ ակտիվ մարտիկ՝ հանուն մարդկանց իրավունքների:

Նորաձեւության ինդուստրիայում ամենահեղինակավոր մրցանակի՝ Fashion Awards 2017-ի պարգեւատրման արարողությունը դեկտեմբերի 4-ին Royal Albert Hall-ում անցկացրել են «Մափեթ-շոուի» գործող անձերից մեկը՝ Միսս Փիգին, եւ խմբագիր ու նորաձեւության փորձագետ Դերեք Բլասբերգը:

Միսս Փիգին քանիցս մասնակցել Է Fashion Awards մրցանակի միջոցառումներին, բայց որպես վարող հանդես Է եկել առաջին անգամ:

Ամենաընթերցվածը