Հայաստանը դուրս է մնացել Freedom House-ի ազատ համացանց ունեցող երկրների շարքից

  • Հասարակություն - 14 Նոյեմբերի 2017, 17:11
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների ցանկը՝ ըստ համացանցի ազատության մակարդակի: Հայաստանը ազատ ինտերնետով երկրների շարքից դուրս է մնացել՝ հայտնվելով մասամբ ազատների թվում:

Հայաստանի մասով նշված է, որ 2016 թվականին հուլիսին ՊՊԾ գնդի գրավման դեպքի ժամանակ Ֆեյսբուքը մեկ ժամով անհասանելի է եղել, իսկ դեպքերը լուսաբանող լրագրողները բռնությունների են ենթարկվել ոստիկանների կողմից: Նշվում է նաև, որ 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Թվիթերում ապատեղեկատվության համակարգված տարածման հնարավոր դեպք է եղել:  

Հայաստանի հարևաններից Ադրբեջանը նույնպես մասամբ ազատ երկրների շարքում է, իսկ Վրաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր: Թուրքիան, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը անազատ երկրների շարքում են: 

Ամենաընթերցվածը