Թուրքիայում Պողոս առաքյալի գերեզմա՞նն են փնտրում

  • Հասարակություն - 14 Նոյեմբերի 2017, 10:26
Թուրքիայում պատմական Կիլիկիայի Տարսոն քաղաքում գաղտնիության պայմաններում հատուկ նշանակության զինվորների հսկողությամբ Սուրբ Պողոս եկեղեցու հարեւանությամբ գտնվող մի տան բակում հորատումներ են տեղի ունենում։

News.am-ը հղում անելով թուրքական Cumhuriyet-ին, հայտնում է, որ Տարսոնում գաղտնիության պայմաններում իրականացվող հորատումները մեծ հետաքրքրություն են առաջացրել Թուրքիայում։

Որոշ մասնագետներ նշում են թե հայտնաբերվել է Հին կտակարանում հայտնի ուխտի տապանակը (նվիրական արկղ, որի մեջ պահվում էր Տասը Պատվիրանների քարե տախտակները, Ահարոնի ծաղկյա գավազանը և մանանայով լի ոսկե սափորը:

Իսկ ահա Թուրքիայի մշակույթի նախկին նախարար, ներկայում պատգամավոր Ֆիքրի Սաղլարը հայտնել է, թե ամենայն հավանականությամբ այնտեղ փնտրում են Սուրբ Պողոսի գերեզմանը։

Ամենաընթերցվածը