Ծեծկռտուք Ախալցիխեի թուրքական բարում. Կա վիրավոր, 3 մարդ ձերբակալվել է

  • Հասարակություն - 11 Նոյեմբերի 2017, 12:09
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են երեք երիտասարդների, որոնք Ախալցիխեում գտնվող թուրքական բարում ծեծկռտուք էին ստեղծել, հայտնում է վարչության մամուլի ծառայությունը: Եվս 1 երիտասարդի նրանք ձերբակալել են ավելի ուշ, երբ նա ոստիկանության բաժանմունք է եկել իր ընկերներին աջակցելու համար, հաղորդում է Jnews.ge-ն: 

Ախալցիխեի շրջանային դատարանի որոշմամբ չորս ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 10 օրով ազատազրկում:

Հետաքննության համաձայն, նոյեմբերի 9-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ երիտասարդները եկել են «ապրանքակայանի» թուրքական ռեստորան: Մեղադրյալները սկսել են վիրավորել բարի այցելուներին `ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներին, ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Թուրքիայի մի քաղաքացի ստացել է գլխի վնասվածք:

Ոստիկանական բաժանմունք հասնելուց հետո ծեծկռտուք հրահրողները սկսել են վիրավորել նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներին, եւ ձերբակալելու ժամանակ երիտասարդները դիմադրել են:

Մեղադրյալները ձերբակալվել են Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, ինչը ենթադրում է անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջի նկատմամբ: Բացի դրանից, թուրքական բարում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն`«խուլիգանություն»:

Ձերբակալվածներից մեկը, Գ.Կապանաձեն ասել է, որ ոստիկանությունում նրան ծեծել են:

Ամենաընթերցվածը