Beeline-ի մասնակցությամբ տեղի կունենա Աշխատանքի անվտանգության շաբաթը

  • Հասարակություն - 10 Նոյեմբերի 2017, 16:10
Հայաստանում Beeline-ը և «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը» (ՀԳՀՄ) համատեղ անցկացնում են «Անվտանգ աշխատատեղը մեր նպատակն է» խորագրով շաբաթը։

Այս միջոցառումը Հայաստանում աշխատանքի անվտանգության մշակույթի տարածման ՀԳՀՄ-ի ռազմավարության մի մասն է։ Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան քոլեջների ուսանողներն ու շրջանավարտները, ովքեր պատրաստվում են աշխատանքային գործունեություն սկսել երկրում, կծանոթանան աշխատանքի անվտանգության ոլորտում այնպիսի խոշոր կազմակերպությունների փորձի հետ, ինչպիսիք են Beeline-ը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն։

«Աշխատանքի պաշտպանության շաբաթ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, և մենք ուրախ ենք մասնակցություն ունենալ նման միջոցառմանը։ Մենք շատ ուշադիր ենք մեր աշխատակիցների անվտանգության նկատմամբ և այժմ ուրախ ենք կիսվել այդ փորձով հայ երիտասարդների հետ, որպեսզի հնարավորինս ապահովագրենք նրանց կյանքն ու առողջությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են աշխատանքի անվտանգ կատարման հրահանգավորումներ և ուսուցումներ։ Համոզված եմ, որ մեր ընկերության աշխատանքի անվտանգության մասնագետների փորձն օգտակար կլինի ծրագրի բոլոր մասնակիցների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարիա Իգիթյանը։

Աշխատանքի անվտանգության շաբաթվա ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, մրցույթներ և այցելություններ Հայաստանում Beeline-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գրասենյակներ։ Դասընթացները վարելու են երեք կազմակերպությունների աշխատանքի անվտանգության մասնագետները։

Ամենաընթերցվածը