16-ամյա Անահիտի երազանքը քայլելն է. նա բուժման մեծ ճանապարհ է անցել, այժմ մնում է վերջին փուլը, որի համար գումար է անհրաժեշտ

  • Հասարակություն - 08 Նոյեմբերի 2017, 16:06
Հանրության աջակցությամբ 16-ամյա Անահիտը հնարավորություն ունեցավ վիրահատվել Ռուսաստանի Դաշնությունում և ստանալ վերականգնողական ստաբիլ բուժում: Հիմա նրան մնացել է  անցնել վերջնական ԼՈԿՈՄԱՏ վերականգնողական բուժման կուրսը Ռուսաստանի Դաշնությունում, և նա ամբողջովին հնարավորություն կունենա առանց որևէ մեկի օգնության քայլելու: Այդ երազանքն իրականություն դառնալու համար անհրաժեշտ գումարը՝ 5000 դոլար, ընտանիքը չունի, այդ իսկ պատճառով Անահիտը կրկին դիմում է հայրենակիցների աջակցությանը: Օգնենք աղջկան, իրականացնելու իր բաղձալի երազանքը:

Ցանկացողներն իրենց փոխանցումները կարող են կատարել Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի անունով «Արարատբանկում» բացված հաշվեհամարներին՝

1510027829290100 /ՀՀ դրամ/,

1510027829290101 /ԱՄՆ դոլար/,

1510027829290149 /Եվրո/,

1510027829290158 /ՌԴ ռուբլի/,

SWIFT:ARMCAM22:

Անահիտի հայրիկի՝ Ֆիլիպ Գաբրիելյանի հեռախոսհամարն է՝ +37496 63 66 20:


Ամենաընթերցվածը