Մաստարայում ապրող 4 զավակ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքին փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ

  • Հասարակություն - 06 Նոյեմբերի 2017, 17:35
Անդրանիկ Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Փոքրիկն արդեն կդառնա յոթ տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով: Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում: Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել: Բարերարների շնորհիվ այս տարի նա վերականգնողական բուժումներ ստացավ Երևանի վերականգնողական կենտրոնում և ունի նկատելի արդյունք, կարողանում է կանգնել: Որպեսզի շարունակվի բուժումը ընտանիքն ունի մեր հայրենակիցների աջակցության կարիքը:

Ընտանիքը սոցիալապես անապահով է, փոքրիկն էլ ընտանիքի չորրորդ զավակն է, պայմաններ չունենալու պատճառով չեն կարողանում կրկնել հերթական կուրսը: Միայն անընդհատ բուժման արդյունքում է հնարավոր նկատելի արդյունք ունենալ:

Արդշինբանկում Անդրանիկի մայրիկի՝ Արևիկ Վարազդատի Գրիգորյանի անունով բացված են հաշվեհամարներ.

2476002417040000 ՀՀ դրամ

2476002417040030 ԱՄՆ դոլար

2476002417040010 ԵՎՐՈ

2476002417040020 ՌԴ ռուբլի

SWIFT:ASHBAM22

Ծնողների հեռախոսահամարներն են ՝ +37498 846 785, +37498 846 786:


Ամենաընթերցվածը