Մոսկվայում հայ տաքսիստ է կալանավորվել, ում կասկածում են 100 մարդու թունավորման մեջ. news.am

  • Հասարակություն - 18 Հոկտեմբերի 2017, 11:14
Մոսկվայկում հայ տաքսիստ է կալանավորվել, ում կասկածում են ուղեւորին թունավորելու մեջ: Դրանից զատ, լրատվամիջոցների տեղեկություններով, 29-ամյա Վահագն Կարապետյանին կարող են մեղադրել գրեթե 100 մարդու սպանության մեջ: Նրա զոհերի թվում է նաեւ հայտնի հաղորդավար Արթուր Բիտովը:

Վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլիա Իվանովային՝ ТВЦ-ն հայտնում է, որ 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Առողջությանը ծանր վնաս հասցնելու, որը տուժողի մահ է առաջացրել, ուղեկցվել է կողոպուտով» հոդվածով:

2017 թվականի ապրիլի 9-ին Մոսկվայում Դվինցեւ փողոցի երթեւեկելի մասից ոչ հեռու հայտնաբերվել էր 54-ամյա տղամարդու մարմինը՝ առանց ակնհայտ մարմնական վնասվածքների: Հաստատվել է, որ տղամարդը մահացել է էթիլ սպիրտի եւ հոգեմետ դեղի համակցությամբ թունավորվելու հետեւանքով: Կասկածյալին հաջողվել է ձերբակալվել:

«Քննության տեղեկություններով՝ 2015 թվականից տղամարդը մասնավոր տեղափոխման ծառայություն է մատուցել եւ տարբեր պատրվակներով իր հաճախորդներին առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախապես լուծել է հոգեմետ դեղեր: Որից հետո սպասելով դեղերի ներգործությանը՝ մեղադրյալը հաճախորդներին կողոպտել է»:

Քննիչները խուզարկություն են կատարել տղամարդու բնակարանում: Առգրավվել են բազմաթիվ հեռախոսներ, ավելի քան 100 ձեռքի ժամացույց, ինչպես նաեւ մեծ քանակությամբ ուժեղ ներգործող հոգեմետ դեղամիջոցներ:

Ամենաընթերցվածը