Բուքերյան մրցանակի դափնեկիր դարձավ ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսը

  • Հասարակություն - 18 Հոկտեմբերի 2017, 10:28
Ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն իր Lincoln in the Bardo («Լինկոլնը բարդոյում») վեպով դարձել է գրական հեղինակավոր Բուքերյան մրցանակի հաղթող: Դափնեկրի անունը հոկտեմբերի 17-ին հայտարարել են Լոնդոնում: Եվս մեկ ամերիկացի՝ գրող Փոլ Բիթթին՝ «Սպառավաճառք» վեպով, «բուքերի» դափնեկիր էր դարձել 2016 թվականին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Լինկոլնը բարդոյում»-ը Սոնդերսի առաջին «լիամետրաժ» վեպն է, որը միջազգային ճանաչում է ստացել նախեւառաջ որպես պատմվածքների հեղինակ: Սոնդերսը 58 տարեկան է, նա ծնվել է Տեխասում եւ դարձել է ամերիկացի երկրորդ գրողը Բուքերյան մրցանակի 49-ամյա պատմության ընթծացքում:

«Այդ շատ ինքնատիպ վեպի ձեւն ու ոճն իրենից ներկայացնում է սրամիտ, նուրբ ու հուզիչ պատմություն»,- լրագրողներին հայտարարել է ժյուրիի նախագահ Լոլա Յանգը: Վեպում պատմվում է ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնի կյանքի մեկ գիշերվա մասին նրա 11-ամյա որդու մահվանից հետո, սյուժեի հիմքում 1862 թվականի իրական դրվագ է Լինկոլնի կյանքից: Գիրքը լույս է տեսել Bloomsbury հրատարակչությունում: Սոնդերսը կստանա 50 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակը: Տարբեր տարիների մրցանակի ֆինալիստներ են դարձել Այրիս Մերդոկը, Սալման Ռուշդին, Կաձուո Իսիգուրոն, Ուիլյամ Գոլդինգը, Մարգարետ Էթվուդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը