Անհարմար հարցեր. մտավորականությունը պատռում է գլամուր դիմակը

    • Հասարակություն - 12 Հոկտեմբերի 2017, 23:27
Երեւանի ավագանու նիստերը դրա շատ անդամների համար անտանելի զբաղմունք են դառնում: Պատգամավորները՝ հիմնականում «Երկիր Ծիրանի» կուսակցության կանայք, բաց չեն թողնում օրակարգի ոչ մի հարց: Երեկ նրանք հարցրել են, թե ինչու է քաղաքապետարանը որոշ անձանց բնակարաններ նվիրել Երեւանում եւ ինչու այդ բնակարանները չեն տալիս պատերազմում զոհվածների ընտանիքներին:

Հարցերը կատաղեցնում են հատկապես ՀՀԿ ավագանու անդամներին ու դրա անդամ մտավորականությանը: Շատերի նյարդերը տեղի են տալիս, եւ նրանք անցնում են հայհոյանքի՝ պատռելով գլամուր դիմակը: Առայժմ ամենից «արժանապատիվ» պահվածքը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ցուցաբերում:

Հնարավոր է, նա պատրաստ է հարցերին, իսկ մյուսները չեն կարողանում համակերպվել, որ իրենք իրենց հետ չեն շախմատ խաղում, եւ ինչ-որ մեկը կարող է անսպասելի քայլ անել:

Նույն վիճակը Հայաստանի խորհրդարանում է: Ճիշտ է, այնտեղ հանրապետականներն ավելի սովոր են հարցերին, այդ պատճառով հունից դուրս չեն գալիս: Սակայն խորհրդարանում էլ չի ստացվում խուսափել նյարդային բռնկումներից. Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանի դեմ փաստարկներ չգտավ եւ որոշեց հարվածել նրան՝ ի պատասխան ռուսամետ լոբբինգի մեջ մեղադրանքի:

Հայաստանում առաջին անգամ չեն հարցեր տրվում, ընդդիմությունը, հանրահավաքները, անգամ հաջող քաղաքացիական ակցիաները նույնպես նորություն չեն: Սակայն միշտ չէ, որ քաղաքացիական հասարակության տված հարցերն աջակցություն են ստացել քաղաքական ընդդիմության կողմից: Ավելին, ընդդիմությունը բացահայտ կամ քողարկված ձգտում էր այնպես անել, որ քաղաքացիական ակտիվիզմը «չքաղաքականացվի» ու «չմիջամտի» իր գործերին:

Ըստ երեւույթին, Հայաստանի հասարական-քաղաքական կառուցվածքն արմատապես փոխվել է, եւ քաղաքացիական ակտիվությունը վառ քաղաքական երանգ է ձեռք բերել: Հարցերը փողոցից տեղափոխվում են պետական եւ համայնքային մարմիններ:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ բազմաթիվ նախկին քաղաքացիական ակտիվիստներ իրենց թեկնածությունն առաջադրեցին խորհրդարանի եւ ավագանու ընտրություններին: Ելք դաշինքից, օրինակ, մի քանիսը պատգամավոր դարձան: Նույնն էլ կարելի է ասել «Երկիր Ծիրանի» խմբակցության մասին:

Քաղաքացիական ակտիվության մի մասը, որն աջակցվում էր որոշ ընդդիմադիր կուսակցություններից, մեկ ակնթարթում անհետացավ այդ կուսակցությունների հետ միասին: Նրանք անգամ սոցցանցերում տեսանելի չեն: Ամենաարմատական հատվածն էլ բանտում է: Մյուս մասն էլ «քաղաքականացել է» եւ այժմ հարցեր է տալիս:

Նրանք, ովքեր ՀՀԿ եւ այլ կուսակցությունների կուսակցական ցուցակներով կարողացել են խորհրդարան եւ ավագանի մտնել, ստիպված են լինելու համակերպվել նոր իրողությանը: Նրանք պետք է պատրաստ լինեն պատասխանելու հնչող հարցերին՝ ճի՞տ է, որ վարչապետը Մոնումենտում առանձնատուն է կառուցում, ճի՞շտ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը չի ծառայել բանակում, ինչու՞ չեն բարձրանում թոշակները, ո՞վ է շահում Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների արգելքից, ինչու՞ է Հայաստանում թանկացել միսը, ինչու՞ է Հայաստանն ամեն ինչ անում ի շահ Ռուսաստանի:

«Քաղաքականացված» քաղաքացիական ակտիվիստներին փոխարինելու կգա՞ նոր սերունդը: Եթե երիտասարդները չաջակցեն պատգամավորների հարցերին, եթե նրանց չմիանա ոստիկանությունը, ապա Տարոն Մարգարյանը եւ մյուսները կգտնեն անհարմար հարցերին չպատասխանելու ձեւը:

Ամենաընթերցվածը