Մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերը կկարողանան մասնակցել վերապատրաստման կուրսերի

  • Հասարակություն - 12 Հոկտեմբերի 2017, 13:12

Հայաստանում մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին գործատուների մոտ կառաջարկվեն վերապատրաստման կուրսեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում:

Ապագայում մասնագիտություն ունենալու համար նրանց կառաջարկվի նաև 6-ամսյա կրթաթոշակ: Պետությունը կվճարի նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։ Ծրագիրը պլանավորվում է սկսել 2018 թվականից: Առաջին խմբում կընդգրկվի 100 կին: Նրանց ամսական կվճարվի 78 հազար դրամ՝ երեխայի խնամքի համար։

Ամենաընթերցվածը