Թայվանը չիպեր արտադրող ամերիկյան ընկերությանը տուգանել է 773 միլիոն դոլարով

  • Հասարակություն - 12 Հոկտեմբերի 2017, 10:54
Թայվանի արդար առևտրի հանձնաժողովը չիպեր արտադրող ամերիկյան Qualcomm ընկերությանը տուգանել է 773 միլիոն դոլարով, որովհետև այն անօրինական կերպով թույլ չի տվել մրցակիցներին օգտվել իր տեխնոլոգիաներից, հայտնում է CNBC-ն:

Թայվանի կարգավորող կառույցի տվյալների համաձայն՝ ընկերությունը 7 տարի շարունակ խախտել է հակամենաշնորհային օրենսդրությունը և թայվանական ընկերություններից մոտ 13 միլիարդ դոլար ստացել արտոնագրային և այլ վճարների տեսքով:

2016 թվականի դեկտեմբերին Հարավային Կորեայի իշխանությունները նույն մեղադրանքով Qualcomm-ին տուգանել էին 853 միլիոն դոլարով: 

Ամենաընթերցվածը