Էմինեմը երգով կոշտ քննադատության է ենթարկել Թրամփին

  • Հասարակություն - 12 Հոկտեմբերի 2017, 09:40
Ռեփեր Էմինեմը BET մրցանակաբաշխության ժամանակ խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նա Թրամփի մասին տեսանյութ է հրապարակել 4.5 րոպե տևողությամբ, հայտնում է BBC-ն:

Ա կապելլա կատարման մեջ Էմինեմը Թրամփին դիմում է «ռասիստ-պապիկ» և մեղադրում նրան զինված ուժերին չհարգելու մեջ:

Այլ հայտնի ռեփերներ, օրինակ՝ Սնուփ Դոգը, գովել է Էմինեմին դիրքորոշում արտահայտելու համար:

Էմինեմն առաջին անգամ չէ հանդես գալիս Թրամփի դեմ: Անցած տարի նա իր երգում նախագահի թեկնածուին համեմատել էր թնդանոթից արձակված արկի հետ:

Նոր կատարման մեջ կան այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են «կամիկաձե, որը պատրաստ է միջուկային հոլոքոսթ սկսել», «նրան դուր չի գալիս, երբ հերոսները գերի են ընկնում», «Ամերիկա, ոտքի կանգնիր, մենք սիրում ենք մեր բանակն ու երկիրը, բայց ատում ենք Թրամփին»: 

Ամենաընթերցվածը