Ամբողջ աշխարհում Facebook-ի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է

  • Հասարակություն - 11 Հոկտեմբերի 2017, 21:01
Ամբողջ աշխարհում Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Independent-ը, օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվում: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցցում:

Մի մասի մոտ էլ կայքն ամբողջությամբ նորմալ է աշխատում, սակայն երբ փորձում են որևէ գրառում կատարել, կայքը խափանվում է:

Հազարավոր մարդիկ բողոք են ներկայացրել ստեղծված իրավիճակի պատճառով:

Ամենաընթերցվածը