«ՍՕՍ մանկական գյուղերը» Հայաստանում ստացել են Microsoft-ի Ծրագրային ապահովման 150 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով դրամաշնորհ

  • Հասարակություն - 11 Հոկտեմբերի 2017, 16:23
Microsoft Software Donation Ծրագրային ապահովման նվիրատվության ծրագիրը ենթադրում է ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպություններին (ՈԿԿ/ՀԿ) ծրագրային ապահովման լիցենցիաների տրամադրում՝ միտված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Microsoft-ի առավել արդի ծրագրային արտադրանքների օգտագործման դրամաշնորհը ստացել են «ՍՕՍ մանկական գյուղերը» Հայաստանում:

«ՍՕՍ մանկական գյուղերը» հասարակական, բարեգործական կազմակերպություն է, որը ստեղծվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սոցիալական կարևորության խնդիրները լուծելու համար՝ հանդես գալով հասարակության շահերից, չմասնակցելով կուսակցական և կրոնական որևէ գործունեության: Կազմակերպությունը հանդիսանում է «ՍՕՍ մանակական գյուղեր Ինտերնացիոնալ» միջազգային կազմակերպության անդամ, որն աշխատում է աշխարհի 134 երկրում: Կազմակերպության գործունեությունը ներառում է համագործակցություն կրթական հաստատությունների հետ, երկարաժամկետ խնամակալության տրամադրում, ընտանիքի ամրապնդման ծրագրերի իրականացում, սոցիալական որբության կանխարգելում և երեխայի կողմից ծնողական խնամակալության կորստի կանխում:

Առաջին «ՍՕՍ մանկական գյուղերը» Հայաստանում հիմնադրվել է 1989 թվականին: Կազմակերպության հիմնադրումը կապված էր 1988 թվականի դեկտեմբերի ավերիչ երկրաշարժի հետ: Կազմակերպությունն իր դռները բացեց Կոտայքի մարզում, որպեսզի աջակցեր երեխաներին, որոնք աղետի հետևանքով կորցրել էին իրենց ծնողներին: 2009 թվականին ստեղծվեց երկրորդ «ՍՕՍ մանկական գյուղերը», իսկ երեք տարի անց մշակվեց «Թվային մանկական գյուղեր» ծրագիրը, որի շնորհիվ խնամառուները ստացան համացանցին միացված համակարգիչներ:

Microsoft ընկերությունը հայկական «ՍՕՍ մանկական գյուղերին» տրամադրեց Microsoft Office Standard և Professional փաթեթների, Windows 10 Օպերացիոն համակարգի, ինչպես նաև սերվերների համար Windows-ի անհրաժեշտ լիցենզիաներ: 2016-2017 թվականների ընթացքում կազմակերպությանը տրամադրած ծրագրային ապահովման ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 150 000 ԱՄՆ դոլար: Ծրագրային արտադրանքները տեղադրվեցին համակարգչային դասասենյակների անհատական համակարգիչների վրա:

«Մեր կազմակերպության 12-15 տարեկան խնամառուները հաճախում են համակարգչային դասերի, որտեղ ստանում են անհատական համակարգիչների աշխատանքի վերաբերյալ բազային գիտելիքներ»: Տրամադրելով անվճար լիցենզիաներ արդի ծրագրային ապահովման համար՝ Microsoft ընկերությունը նրանցից շատերին հնարավորություն տվեց կատարել առաջին քայլերը հետագա մասնագիտության ընտրության համար: 15 տարեկան Վահրամի համար, ով «ՍՕՍ մանկական գյուղերի» սաներից է, ինֆորմատիկայի դասերին հաճախելը հանդիսացավ մասնագիտական զարգացման մեկնարկային փուլ: Այսօր նա սովորում է աշխատել տեսանյութերի, մուլտֆիլմերի ստեղծման և համակարգչային խաղերի մշակման բարդ ծրագրերով: Շնորհիվ Microsoft-ի դրամաշնորհի՝ Վահրամը կարողանում է նկարահանել և խմբագրել տեսահոլովակներ և անում է ամեն հնարավորը կյանքի կոչելու իր երազանքը՝ դառնալ կինոռեժիսոր», - Վանանե Արարքցյան, կորպորատիվ ֆոնդահայթայթող:

Որոշել՝ արդյոք Microsoft-ի ծրագրային ապահովման նվիրատվության ծրագրին ՈԿԿ/ՀԿ-ն ունի մասնակցության իրավունք, կարելի է Software Donation գլոբալ հարթակում: Ծրագրային ապահովման անվճար լիցենցիաները տրամադրվում են TechSoup Global ոչ առևտրային կորպորացիայի և աշխարհի տարբեր երկրներում գործող դրա գործընկերների միջոցով:

Ամենաընթերցվածը