Ռուսաստանի դպրոցներում շախմատ կդասավանդեն

  • Հասարակություն - 10 Հոկտեմբերի 2017, 18:44
Ռուսաստանի դպրոցներում 2018 թվականից շախմատը կարող է պարտադիր առարկա դառնալ: ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ մոտակա երկու տարիներին տարրական դպրոցի դասացուցակում շաբաթական մեկ ժամ շախմատ է ավելանալու, հայտնում է rbc.ru-ն:

Նախարարի խոսքով, ծրագիրն այնպես է կազմվելու, որ ցանկացած ուսուցիչ կարողանա մեթոդական խորհուրդների միջոցով երեխաներին շախմատ խաղալ սովորեցնել:

Վասիլևան նշել է, որ նախարարությունը նախապատրաստական մեծ աշխատանք է տարել և համոզվել, որ շախմատն իրոք օգուտ է բերում երեխաներին: 

Ամենաընթերցվածը