Նոբելյան մրցանակ՝ վարքաբանական տնտեսագիտության համար

  • Հասարակություն - 09 Հոկտեմբերի 2017, 14:56
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտնել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը: Այս տարի պատվավոր կոչմանն արժանացել է ամերիկացի  տնտեսագետ Ռիչարդ Թալերը վարքաբանական տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների համար:

Թալերը ծնվել է 1945 թվականիան, աշխատում է Չիկագոյի համալսարանի Բուտի բիզնես դպրոցում: Թալերը հայտնի է դարձել որպես վարքաբանական ֆինանսների տեսաբան:

Թալերը դրդման տեսության կամ կառավարվող ընտրության հեղինակն է: Նա ձևակերպել է ռազմավարությունը, որ մարդուն դրդում է օպտիմալ ընտրություն կատարել բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով ու այսրոպեական ցանկություններով: 

Ամենաընթերցվածը