«Երևի դա շատ վատ է». Երվանդ Երզնկյանը Խավարում ցուցահանդեսի փակման մասին

  • Հասարակություն - 13 Սեպտեմբերի 2017, 09:59
ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Խավարում» խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակմանը։ Նա նշել է, որ չի տեսել ցուցահանդեսը և չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է եղել, բայց իր նախնիներից Արամայիս Երզնկյանը 37 թվականի ռեպրեսիաների զոհ է դարձել։ «Ես չեմ կարող ռեպրեսիաների վերաբերյալ լավ վերաբերմունք ունենալ», ասել է Երվանդ Երզնկյանը։

Հարցին՝ արդյոք դրանք չպետք է ցուցադրվեն, հանրությանը ներկայացվեն, Երվանդ Երզնկյանն ասել է. «Ես չգիտեմ, եթե ինչ-որ մարդիկ կան, որ այդ ռեպրեսիաներից անտեղյակ են, միգուցե նրանց ցույց տալու բան կա, բայց ես նյութին տեղյակ չեմ, դրա համար չեմ կարող կարծիք հայտնել, դա սխալ կլինի։ Ես իմ վերաբերմունքն ասացի, մնացածը չեմ կարող ասել, որովհետև անտեղյակ եմ, և երևի դա շատ վատ է»։

Ամենաընթերցվածը