"Չքաղաքաքանացնելու" պահանջը, կամ ինչպե՞ս Հայաստանի բնակչությունից "իդիոտ" դաստիարակել. Գարեգին Չուգասզյան

  • Հասարակություն - 12 Սեպտեմբերի 2017, 14:33
Հին Հունաստանում աթենական ժողովրդավարությունը "իդիոտ" էր անվանում պոլիսի այն բնակիչներին, որոնք քաղաքականացված չէին, այսինքն բացառապես իրենք իրենցով էիր միայն հետաքրքրված և հանրային գործերին չէին մասնակցում:

Համապատասխանաբար "իդիոտությունը" անտեղյակության բնական այն վիճակն էր, որով բոլոր մարդիկ ծնվում էին, իսկ "քաղաքացիությունը" ձեւավորվում էր կրթության միջոցով: Ըստ այդմ հասուն տարիքում քաղաքականացված չլինելը անազնվության բնութագիր էր համարվում:

Ցավալի է տեսնել, թե ինչպես է "մշակույթի" նախարարության փոխնախարար, ստալինիզմի զոհերի թոռնուհի Samuelyan Arev - ը ակամայից խոստովանում, որ նարիմանովյան չեկիստական ռեժիմին ծառայող չինովնիկ լինելը անհամատեղելի է քաղաքացի լինելու և քաղաքացի կրթելու խնդիրներին ... Այսպիսի անկման ճանապարհով անցան XX դ. 30 ական թթ, հայ մտավորականներից շատերը, որոնք հետագայում հենց իրենք զոհեր դարձան...

Թումանյան թանգարանում ստալինիզմի զոհերին նվիրված ցուցահանդեսի քաղաքականացված լինելու հիմնավորումով արգելումը, ամենևին փոքր խնդիր չէ...Այն բացահայտում է գործող գաղութային ռեժիմի մարդակակեր ամենաթողության գաղափարախոսությունը` ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՉՎՈՂ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉՊԻՏԻ ԼԻՆԵՆ` ՄԻԱՅՆ ԻԴԻՈՏ ՀՊԱՏԱԿՆԵՐ...

Ամենաընթերցվածը