Հայաստանը երկրորդն է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում

  • Հասարակություն - 12 Սեպտեմբերի 2017, 13:04
Հայաստանը երկրորդն Է ռուս ճանապարհորդների նախընտրած երկրների թվում, իսկ ամենասիրված երկիրը Մոլդովան է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին պատմել Է Aviasales տուրիստական ծառայության PR-տնօրեն Յանիս Ձենիսը: Ընկերության մասնագետներն այս եզրակացություններին են հանգել՝ վերլուծելով Ռուսաստանից արտասահման ավիատոմսերի ամրագրումները: Եռյակը եզրափակում է Վրաստանը:

Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Ուզբեկստանին, հինգերորդը՝ Ղրղզստանին: Ցուցակի թոփ-10-ում նվազման կարգով մտել են Ադրբեջանը, Բուլղարիան, Ղազախստանը, Բելառուսը եւ Ուկրաինան:

Ամենաընթերցվածը