Միայնակ մոր սխրանքը. 17 անգամ վիրահատված փոքրիկը վերջնական հաղթանակի շեմին մեր օգնության կարիքն ունի

  • Հասարակություն - 11 Սեպտեմբերի 2017, 16:07
Հայկը 7 տարեկան է և արդեն 17 վիրահատություն է տարել, երկուսն էլ առջևում են, մեկն այս տարվա հոկտեմբերին է, մյուսը՝ հաջորդ տարվա սեպտեմբերին: Իսկ մինչ այդ վերականգնողական ակտիվ բուժում է անցնում:

Պայծառ Ներսեսյանը Հայկի մայրիկն է: Որդու ծնվելու պահից նրանք երկուսով պայքարում են նախ նրա կյանքը փրկելու, ապա քայլելու համար: Նրանք իրենց երազանքի իրականացման շեմին են:

Հայկը ծնվել է 5.5 ամսականում, 600 գրամ քաշով՝ անհաս, զարգացած չէր կոնքազդրը, երկկողմանի հոդախախտ ուներ, նաև մանկական ուղեղային կաթված: Քայլելու մասին երազելն արդեն համարձակություն էր: Խնդիրները չեն ընկճում մորը: Ամեն փոքր հաղթանակի ու իրեն մարդկանց ձեռք մեկնելու հետ Պայծառն ավելի է ուժեղանում, իսկ Հայկը՝ ամրանում:

Գերմանիայում ամիսներներ առաջ հերթական բարդ վիրահատությունից հետո Հայկը վերադարձավ հաղթանակած: Եվ տեղացի, և արտասահմանցի մասնագետները գոհ ու ոգևորված են արդյունքներով:

Հայկն այսօր կարողանում է մատիտ բռնել, պատկերները գունավորել, մի քանի տարի առաջ դա երազանք էր: Գրելուն զուգահեռ Հայկը հիմա սովորում է ինքնուրույն ուտել, շորերը հանել-հագնել:

Պայծառն ամուսին չունի: Ապրում է մոր, եղբոր ու նրա ընտանիքի հետ միասին: Խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս, երբե´ք, երբե´ք չհուսահատվել:

Հայկին առաջիկա մեկ տարում պետք է վերականգնողական բուժում Հայաստանում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, վիրահատություն Գերմանիայում: Հայաստանյան կենտրոններում մասնագետները շատ բանիմաց են, ասում է Պայծառը, բայց սարքավորումների պակաս կա:

Հերթական, բայց ամենակարևոր հաղթանակի նախօրեին Պայծառն ու Հայկը կրկին իրենց հավատացող մարդկանց աջակցության կարիքն ունեն:

Հայկին օգնելու համար Պայծառ Ներսեսյանի անունով VTB բանկում հաշվեհամար է բացվել:

Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.

հայկական դրամով՝ 16046032978404 հաշվեհամարին,

դոլարով՝ 16046032978405,

եվրոյով՝ 16046032978406,

ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին:

Swift: ARMJAM22

ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:


Ամենաընթերցվածը