Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի

  • Հասարակություն - 12 Օգոստոսի 2017, 14:48
Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում, գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, առնվազն 179 մարդ տուժել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաալիքին:

Ավելի վաղ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր 36 մահացածների և ավելի քան 120 վիրավորների մասին:

Ամենաընթերցվածը