Ինչու են ռուս օդաչուները զանգվածաբար հեռանում երկրից

  • Հասարակություն - 12 Օգոստոսի 2017, 14:33
Ռուսաստանի պետական գործակալությունները եւ ավիաընկերությունները փորձում են պահել օդաչուներին, ովքեր ցանկանում են արտասահմանյան ընկերություններում աշխատել, սակայն դա նրանց չի հաջողվում:

Վերջին երկու տարիների ընթացքում օդանավի ավելի քան 300 հրամանատարներ եւ հրահանգիչներ են հեռացել արտասահմանում աշխատելու համար, եւս 400-ը դրսում աշխատանք գտնելու փուլում են, գրում է «Կոմերսանտը», վկայակոչելով սեփական աղբյուրները:

Օդաչուները հեռանում են հիմնականում ցածր աշխատավարձի պատճառով: «Աերոֆլոտի» դուստր ձեռնարկություն «Ռոսիայում» օդանավի  հրամանատարը ամսական 120 հազար ռուբլի աշխատավարձ է ստանում (մոտ 2000 ԱՄՆ դոլար), իսկ բուն «Աերոֆլոտում»՝ 400 հազար (6.5 հազար ԱՄՆ դոլար): «Աերոֆլոտից» BBC ռուսական ծառայությանը հայտնել են, թե օդանավի հրամանատարը 470 հազար ռուբլի է ստանում (7 858 ԱՄՆ դոլար), սակայն օդաչուներից մեկն ասում է, որ իրականում վճարումների ծավալը բավական ցածր է:

Ամենաընթերցվածը