Անտարկտիդայում լավ պահպանված վիճակում 106 տարվա թխվածք է գտնվել

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 18:30
Նորզելանդացի գիտնականներն Անտարկտիդայում լքված հյուղակում 106 տարվա մրգային թխվածք են հայտնաբերել, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Անտարկտիդյան ժառանգության հիմնադրամին:

Հետազոտողները թխվածքը գտել են Ադեր հրվանդանում գտնվող լքված հյուղակում:

Բրիտանական Huntley & Palmers հրուշակեղեն արտադրող ընկերության արտադրանքը գտնվել է մետաղական տուփի մեջ՝ թղթով փաթաթված և շատ լավ վիճակում:

Անտարկտիդայի պայմաններում կեքսը բարձր էներգետիկ սնունդ է, բացատրում է հետազոտական խմբի ղեկավար Լիզզի Միկը:

Գտնված թխվածքը պատկանել է բրիտանացի Ռոբերտ Սքոթի արշավախմբին, որը 1910-13 թվականներին արշավախումբ էր կազմակերպել Հարավային բևեռ հասնելու համար: 

Ամենաընթերցվածը