«LOT» ավիաընկերության ուղևորներին մեկ ամիս կբաժանվի Հայաստանի գրավչությունների մասին պատմող ամսագիր

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 15:24

Լեհական «LOT» ավիաընկերությանը պատկանող «Kaleidoscope» ամսագրի օգոստոսյան համարում, որի գլխավոր թեման Հայաստանն է, հրապարակվել է Հայաստանի, հայ ժողովրդի մշակույթի և խոհանոցի մասին ծավալուն հոդված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամսագիրը մեկ ամիս շարունակ անվճար բաժանվելու է լեհական ավիաընկերության բազմահազար ուղևորներին, տեղադրվելու է Լեհաստանի տարբեր օդանավակայաններում` տեղեկատվություն տրամադրելով Հայաստանի և երկրի զբոսաշրջային գրավչությունների մասին:

Ամենաընթերցվածը