Հունվար-հունիսին զբոսաշրջիկները 1.1 միլիարդ դոլար են ծախսել Վրաստանում

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 12:11
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստան է մտել 4 միլիոն օտարերկրացի, որոնցից զբոսաշրջիկ է 1.8 միլիոնը: Այս թիվը 30%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, հայտնում է apsny.ge-ն:

Վրաստանի Կենտրոնական բանկի հաշվարկներով, հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 1 միլիարդ 91 միլիոն դոլար՝ 26%-ով շատ 2016 թվականի հունվար-հունիսից: Մեկ զբոսաշրջիկը Վրաստանում միջինը 822 դոլար է ծախսում:

Աճել է նաև հյուրանոցների թիվը: Այժմ Վրաստանում գործում է 1900 հյուրանոց ընդհանուր 26800 համարներով, որը 16%-ով շատ է անցյալ տարվա թվից: Վրաստանի բոլոր հյուրանոցները լրիվ ծանրաբեռնվածության դեպքում օրական կարող են 65000 հյուր ընդունել:

Տեղեկացնենք, որ զբոսաշրջիկ է համարվում այն անձը, ով տվյալ երկրում մնում է 24 ժամից ավելի և օգտվում երկրի ծառայությունների ոլորտից: 

Ամենաընթերցվածը