Շվեդիայում կանխիկ փողերը շրջանառությունից կանհետանան ամենաուշը 2030 թվականին

  • Հասարակություն - 09 Օգոստոսի 2017, 18:40

Շվեդիայի առեւտրական կազմակերպությունների երկու երրորդն այն կարծիքին Է, որ կանխիկ փողերը շրջանառությունից կանհետանան ամենաուշը 2030 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ստոկհոլմի Թագավորական տեխնիկական համալսարանի (ԹՏՀ) աշխատակիցների կողմից կատարված հետազոտության տվյալները, որին մասնակցել են կանխիկ փողի առավել ինտենսիվ շրջանառությամբ 740 ընկերությունների ներկայացուցիչներ: Եթե կանխատեսումներն արդարանան, ապա Շվեդիան կարող Է դառնալ աշխարհում առաջին «անկանխիկ երկիրը», հաղորդում Է SvD թերթը:

«Շվեդներն ավելի մեծ չափով են վստահում բանկերին, քան մյուս երկրների բնակիչները»,- նման զարգացման պատճառները բացատրում Է հետազոտության հեղինակներից մեկը՝ ԹՏՀ-ի գիտաշխատող Նիկլաս Արվիդսոնը: «Այժմ ամեն ինչ շատ արագ Է տեղի ունենում: Բանկերի համար կանխիկ դրամով աշխատելը նշանակում Է միայն ծախսեր, ուստի կանխիկ փողերը կմնան միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց պահանջարկ կլինի սպառողների եւ առեւտրի ձեռնարկությունների կողմից»,-ասում Է փորձագետը:

Այսօր Շվեդիայում անկանխիկ վճարումների ծավալը կազմում Է 80 տոկոս, եւ աճի միտումը պահպանվում Է: Ամենից շատ կանխիկ փողերից օգտվում են տարեցները եւ միգրանտները:

Մինչդեռ, Արվիդսոնի խոսքով՝ այլ երկրներում այդ հարցի նկատմամբ այլ վերաբերմունք կարող Է լինել: Այսպես, օրինակ, Գերմանիայում մարդիկ սիրում են կանխիկով վճարել՝ ելնելով ավելի մեծ վստահության նկատառումներից: Նաեւ այստեղ կարող Է իր դերը խաղալ անձնական կյանքը կողմնակի աչքերից՝ տվյալ դեպքում բանկից պաշտպանելու ցանկությունը, որը գրանցում Է պլաստիկե քարտերի միջոցով իրականացվող բոլոր վճարումները:

Շվեդիայում անկանխիկ հաշվարկների տարածմանը նպաստում Է ակտիվ պայքարը փողերի լվացման դեմ, ինչի մասին մշտապես խոսվում Է հանրային տարածքում: Ըստ նոր դիրեկտիվի, առեւտրի ձեռնարկությունը պարտավոր Է ստուգել միջոցների ծագումը, եթե վճարի գումարը գերազանցում Է 5 հազար եվրոն: Մինչ այդ վերին նշաձողը 15 հազար եվրոյի մակարդակի վրա Էր: Իր հերթին հսկողության իրականացումը, ինչպիսին, օրինակ, բանկայինն Է, ենթադրում Է լրացուցիչ ծախսեր: Ընդսմին փորձագետները նշում են, որ «անկանխիկ հասարակությունը» պահանջում Է արդյունավետ հակաճգնաժամային մեխանիզմներ, որպեսզի Էլեկտրոնային համակարգերի խափանման դեպքում պահպանվի դրամական հաշվարկներ կատարելու հնարավորությունը: «Եվ հետո պարզամիտ չլինենք. պլաստիկե քարտերով վճարումներից վաստակում են հենց բանկերը»,-ընդգծում Է «Շվեդական առեւտուր» կազմակերպության վճարումների գծով փորձագետ Բենգտ Նիլերվալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը