Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ

  • Հասարակություն - 09 Օգոստոսի 2017, 16:26
«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի հայտարարությունը.

«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ձեզ է ներկայացնում նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ:

Վերնիսաժը գործում է ս.թ. հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև ստեղծագործությունների ցուցադրությունների և վաճառքի միջոցով ներկայացնել արցախյան արվեստը: Հիմնադրամն այդ ամենը կազմակերպում է առանց շահույթ հետապնդելու՝ պարզապես ինքնադրսևորման և վաճառքի հարթակ տրամադրելով արցախցի վարպետներին՝ կարիքի դեպքում ապահովելով նաև վերապատրաստման հնարավորություններ: Ուստի, հրավիրում ենք բոլորին այցելել վերնիսաժ, ծանոթանալ մեր գործերին և աջակցել Արցախում այս կարևոր սոցիալական բիզնեսի կայացմանը:

Ուշագրավ է, որ, բացի հմուտ վարպետների աշխատանքների վաճառքից, մենք շաբաթական պարբերականությամբ կազմակերպում ենք նաև կավագործության և ձեռագործի բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ տեղացիներից մինչև զբոսաշրջիկներ:

Հետևե՛ք հիմնադրամի ֆեյսբուքյան էջին հետևյալ հղմամբ և տեղեկացված կլինեք մեր նորություններից ու անընդհատ թարմացվող առաջարկներից՝ https://www.facebook.com/ArtsakhArtForum/

Ամենաընթերցվածը