Թուրքիան հերքում է Կոկսակի վիրուսի համաճարակի մասին տեղեկությունները

  • Հասարակություն - 09 Օգոստոսի 2017, 16:17
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հերքել է երկրում Կոկսակի վիրուսի տարածման մասին տեղեկությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարության մամուլի հաղորդագրությունում նշված է, որ խոսք չի կարող լինել համաճարակի մասին, իսկ ռուսական մամուլում տարածված տեղեկությունները սպեկուլյատիվ է անվանել: Նախարարությունը նշել է, որ ռուս զբոսաշրջիկները կարող են հանգիստ մեկնել Թուրքիա:

Տեղեկացնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:

ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորել է խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց, իսկ մեկնելու դեպքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: 

Ամենաընթերցվածը