BBC-ի լուրերի թողարկմանը պատահաբար էրոտիկ տեսանյութ է հեռարձակվել

  • Հասարակություն - 09 Օգոստոսի 2017, 15:23
BBC հեռուստաընկերությունն անհարմար վիճակում է հայտնվել, երբ երեկոյան լուրերի թողարկման ժամին հաղորդավարուհու թիկունքում գտնվող էկրանին էրոտիկ բովանդակությամբ տեսանյութ է երևացել, հայտնում է The Telegraph-ը:

Հեռուստաընկերության աշխատակիցը, ով ականջակալներով նստած էր հետին պլանում, իր համակարգչում էրոտիկ տեսանյութ է միացրել: Մասնավորապես, լուրեր դիտողները կարող էին տեսնել տեսանյութի հերոսուհուն մերկ կուրծքը:

Ըստ Տելեգրաֆի՝ դա կարող էր տեսնել մոտ 3.8 միլիոն մարդ: BBC-ի ղեկավարությունը հայտնել է, որ փորձում է պարզել տեղի ունեցածը: 

Ամենաընթերցվածը