Իսկ ինչի՞ց է տեղյակ Երեւանի տրանսպորտի վարչության պետը

  • Հասարակություն - 17 Հուլիսի 2017, 16:45
Երևանում թիվ 22 ավտոբուսներն այլևս երթուղի դուրս չեն գա: Այն սպասարկում էր «Իսավ» ՍՊԸ-ն, Երևանի քաղաքապետարանը որոշել է դադարեցնել գծի սպասարկումը:

Երթուղին սպասարկում էր Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև Էրեբունի վարչական շրջան հատվածը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Lragir.am-ին ասաց, որ սպասարակող ընկերությունն է հրաժարվել երթուղին սպասրկելուց:

«Մենք չգիտենք ինչու հրաժարվեց, հարցրեք իրենից»,- ասաց Նավասարդյանը:
Այս երթուղին այլ ընկերություն չի սպասրկելու,  վարչության պետը վստահեցրեց, որ դրա կարիքը չկա: Հարցին, թե քաղաքացիների համար տրանսպորտի դեֆիցիտ չի՞ առաջանա, նա պատասխանեց. «Աշխարհի ոչ մի երկրում չկա այդպիսի մի քաղաք, որ մի կետից քաղաքի տարբեր հատվածներ տարբեր ձևի ու տարբեր ուղղություններով տրանսպորտ աշխարհի: Հիմա այդ հատվածից 100 տոկոսով նույն ուղղությամբ մինչև Շրջանային աշխատում է ավտոբուսային երթուղի»:

Հարցին, թե ինչո՞ւ են գծատերերը պարբերաբար հրաժարվում սպասարկել այս կամ այն երթուղին, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ իրենց տեղյակ չեն գծատերերի խնդիրների մասին: «Հարցրեք գծատերերին», ասաց նա:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն ամիսներ շարունակ հայտարարում է, թե մայրաքաղաքը երթուղային նոր ցանց է ունենալու: Միջազգային խորհրդատու ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել ու մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Այն պետք է ներկայացվեր հունիսին, բայց ուշանում է: Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ նորություն չկա, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:

Ամենաընթերցվածը