Մահացել է ֆրանսիական լեգենդար շարքի հեղինակը

  • Հասարակություն - 16 Հուլիսի 2017, 14:11
Լուսանկարը՝ ՌԻԱ Նովոստիի
Լուսանկարը՝ ՌԻԱ Նովոստիի
Ֆրանսիական Վերսալ քաղաքում մահացել է ֆրանսուի գրող Սիմոնա Շանժը, որը ավելի հայտնի էր Անն Գոլոն կեղծանվամբ: Այդ մասին հայտնում է Ֆրանս Պրեսը, որին տեղեկությունը հայտնել է գրողի դուստրը՝ Նադին Գոլուբինովան: Սիմոն Շանժը 95 տարեկան էր: Նա պայքարում են պերիտոնիտի հետեւանքների դեմ, սակայն բավական ակտիվ էր եւ մասնակցում էր տարբեր միջոցառումների, գրում է Lenta.ru-ն:

Անն Գոլոն կամ Սիմոն Շանժը առավել հայտնի է Անժելիկայի մասին իր վեպերի շարքով, որոնք վերաբերում է 17-րդ դարի Ֆրանսիային: Առաջին վեպն է «Անժելիկա՝ հրեշտակների մարքիզուհի»-ն, որը լույս է տեսել 1957 թվականին: Սիմոն Շանժը ստեղծագործել է ամուսնու հետ, որը գրել է Սերժ Գոլոն կեղծանունով: Անժելիկայի մասին նրանց շարքի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր:  Նրանցից հինգում Անժելիկային մարմնավորել է հայտնի ֆրանսուհի դերասան Միշել Մերսյեն: Անժելիկայի մասին ֆիլմ նկարահանվել է ընդհուպ 2013 թվական:

Ամենաընթերցվածը